Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետական պահպանության ծառայության կազմավորման առթիվ Արարատ Միրզոյանը երեկ պարգեւատրել է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ոլորտի այլ ծառայողների, ինչպես նաեւ իր անվտանգությունն իրականացնող մի շարք աշխատակիցների՝ ի դեմս ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արմեն Վարդանյանի։ Սարգիս Հովհաննիսյանը պարգեւատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով։
Ուշագրավ է, որ սույն անձը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին նույնպես պարգեւատրվել էր Արարատ Միրզոյանի կողմից՝ «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար նա ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրվել՝ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների հետ միասին։ Ի դեպ, այդ օրերին սույն աշխատակիցներին մեղադրում էին նրանում, որ նրանք նոյեմբերի 9-ին չկարողացան ԱԺ նախագահին փրկել ամբոխի զայրույթից, եւ նա հիվանդանոց ընկավ՝ ծանր վնասվածքներով։
Կես տարվա մեջ երկու անգամ նույն անձին պարգեւատրելու իմաստը ո՞րն է։ Սրանում, թերեւս, խորհրդանշական իմաստ կա։ Նախ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կարգադրության մեջ նշվում է, թե պարգեւատրում է ՊՊԾ «տարելիցի» կապակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ ԱԺ-ում այլեւս գրագետ մարդ, սրբագրիչ չի մնացել։ Երկրորդը․ հավանաբար, ԱԺ նախագահն ու ԱԺ այս կազմն արդեն ճամպրուկային տրամադրություններ ունեն, եւ ամեն ինչ նրանց աչքին «ողբերգական» է երեւում՝ տարելից, հոգեհանգիստ եւ այլն։ Խորհրդարանի աշխատակազմը, օրինակ, վստահ է, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում