կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 09:32
Քաղաքական

Ֆրանսիական համալսարանի աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ-ական դառնալ

Ֆրանսիական համալսարանի աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ-ական դառնալ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

 

«Մեր ունեցած տեղեկություններով, ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող: Ըստ հավաստի աղբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ-ական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ:

 

Նշենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է, որ կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների անդամակցությունը: Ստացվում է, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ական են գրանցվել ոչ ՀՀ քաղաքացիներ, ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել»։

 

Մանրամասները' թերթի այսօրվա համարում: