կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 13:08
Հասարակություն

Մեծ աղմուկ բարձրացրած ՀԷԿ-ի սեփականատերը հայտարարությամբ է հանդես եկել

Մեծ աղմուկ բարձրացրած ՀԷԿ-ի սեփականատերը հայտարարությամբ է հանդես եկել

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակում են Երեւան-Ապարան ճանապարհը` պահանջելով դադարեցնել Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը: Նման մի բողոք էլ եղավ երեկ: Եվ ահա` «ԳԱՀԱ էներջի» ընկերությունը, որն իրականացնում էր ՀԷԿ-ի շինարարությունը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ է:

 

«Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում:

 

Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու: Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ:

 

«ԳԱՀԱ Էներջի» պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ»:

 

Ի դեպ, առաջիկայում «ԳԱՀԱ Էներջի» ընկերության ներկայացուցիչները պատրաստ են պատասխանել ԶԼՄ-ների հարցերին: