կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 10:19
Քաղաքական

Աբրահամ Մանուկյանն ու Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի քեֆին չեն մասնակցել. «Հրապարակ»

Աբրահամ Մանուկյանն ու Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի քեֆին չեն մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից և Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում և «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել Մելքումյանի բացակայությունն էլ հարգելի է եղել, նա մեկնել է Անթալիա։ «Ահաբեկչությունների էս նեղ մաջալի՛ն»,– հարցրինք ԲՀԿ-ական մեր զրուցակցին։

«Մի անհանգստացեք, Միշան գնացել է Անթալիա՝ մասնակցելու Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության համաժողովին»։ Ի դեպ, խնջույքի թամադան եղել է Վարդան Բաբկենիչը՝ Բոստանջյանը, որին առանցքային դերակատարություն է վստահվել ոչ միայն տրիբուն լինելու, այլև առաջիկայում համամասնական ցուցակում առանցքային տեղ հատկացվելու միտումով, ի տարբերություն նախորդ անգամվա։ ԲՀԿ-ի համար առանցքային է դարձել նաև Գրիգոր Գրիգորյանը՝ ոչ անհայտ Շերիֆը, որն սկսել է կենտրոնական գրասենյակում մոդերացիա իրականացնել։ ԲՀԿ-ում որոշել են «նման» հանդիպումները պերմանենտ դարձնել, հաջորդը Երնջատափում է տեղի ունենալու՝ Վովա Խաչատրյանի տանը, որտեղ վերջին քեֆի ժամանակ խորոված անողներն այրվածքներ ստացան։ «Վայ թե Կարեն Ավագյանին էլ տանենք, որպեսզի ֆեյերվերկը կատարյալ լհնի»,– կատակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։