Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀՀԿ քարոզարշավին: Նրա խոսքով` կան ուժեր, որոնք պոպուլիստական քարոզարշավ են տանում, կան ուժեր, որոնք նախընտրում են ծրագրային պայքարը, և լավ կլիներ, որ բոլորն իրականացնեին ծրագրային պայքար:
Դիտարկմանը, որ, ըստ սոցհարցումների, «Ծառուկյան» դաշինքը վարկանիշով գերազանցում է ՀՀԿ-ին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ, նախ, այդ սոցհարցումները արվել են մինչև քարոզարշավի մեկնարկը, բացի դրանից` դրանք չեն ներառում ռեյտինգային թեկնածուների աշխատանքի ազդեցությունը: Նրա խոսքով` ճիշտ և ազնիվ քարոզարշավի դեպքում հիմքեր կան` ասելու, որ ՀՀԿ-ն հաջողություն կունենա և կդառնա առաջատար:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ, ըստ հարցումների, վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը 80 տոկոս է, Շարմազանովը պատասխանեց. «Դա պայմանավորված է նրա արդյունավետ աշխատանքով և ժողովրդի սպասումներով»:
Հարցին, թե ի՞նչ հույսեր ունի ՀՀԿ-ն` այս ընտրությունների հետ կապված, արձագանքեց. «Երեք հույս ունենք` Աստված, ժողովուրդ և մենք»: