կարևոր
3355 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-08 15:18
Քաղաքական

Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական. Էդուարդ Շարմազանով

Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։

Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։

Դա ուղիղ հարված է նախ եւ առաջ ՀՀ անվտանգային շահերին։

Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։

Նիկոլ,ինչու՞ ձայն չես հանում։

Դուք էիք հայտարարում,որ «ամենից պրոռուսական իշխանությունն եք»։

Դուք ոչ պրոռուսական եք,ոչ էլ առավել եւս ՝պրոհայկական։

Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։

Վաղն Էրդողանին ու Ալիեւին պետք լինի,դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։