Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական Telegraph թերթի սյունակագիր Քոն Քոֆլինը խիստ քննադատել է Թուրքիային` փախստականների հարցն իր խնդիրները լուծելու նպատակով օգտագործելու համար:
«Կարճ ժամանակ առաջ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացում ամեն ինչ գտնվում էր Բրյուսելի ձեռքում, սակայն փախստականների ճգնաժամն այդ «խաղը» ամբողջովին շրջեց: Այսուհետ ամեն ինչ գտնվում է Անկարայի ձեռքում, որն իրավիճակն իր օգտին օգտագործելու հարցում վճռական է»,- գրել է հեղինակը՝ նշելով, որ փախստականների ճգնաժամը լուծելու համար ԵՄ-ն այլ ելք չունի, քան բավարարել Անկարայի պահանջները:
«Այնուամենայնիվ, եթե թուրքերը կարծում են, որ այս շանտաժով Թուրքիան իր հարաբերությունները կզարգացնի Եվրոպայի հետ, ապա պետք է այդ մասին կրկին մտածեն…»,- նշել է Քոֆլինը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում դեռևս շահագրգռված լինելն ընդամենը վատ կատակ կարող է լինել: «Ընդամենը մի քանի օր առաջ, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անգելա Մերկելի հետ Բրյուսելում քաղաքականությունը փոխող քայլեր էր անում, թուրքական ոստիկանությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Zaman թերթի խմբագրատան գրավմամբ էր զբաղված: Այս պահվածքը հարիր չէ մի երկրի, որը լրջորեն մտածում է մարդու, այդ թվում՝ ազատ մամուլի իրավունքները պաշտպանող ԵՄ-ին անդամակցելու մասին»,- եզրափակել է հոդվածագիրը:
Հիշեցնենք, որ վարչաետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում բարձրացրել էր փախստականների հարցը` նրանց իր երկրում ապաստանելու համար 3 մլրդ եվրոյի փոխարեն 20 մլրդ եվրո պահանջելով: