|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համար վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը անսպասելի է եղել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հրաժարականի դրդապատճառների մասին տեղյակ չէ, սակայն փաստն այն է, որ վարչապետը ինքն է գրել հրաժարականի դիմումը:
Ըստ Համլետ Հարությունյանի` կառավարության հրաժարականը ենթադրում է տնտեսական կուրսի փոփոխություն: «Հույս ունեմ, որ նոր վարչապետի քաղաքականությունը դրական փոփոխություններ կբերի, ուզում եք` էդ հույսն էլ չունենա՞նք: Հույսը չի մեռնում, իհարկե, հույս ունեմ»,- ասաց նա` հավելելով, որ ինքն իր համար ունի վարչապետի նախընտրելի թեկնածու, որի անունը, սակայն, իրավունք չի վերապահում իրեն բարձրաձայնելու: Պատգամավորը համարում է, որ ՀՀԿ-ում կան շատ լավ մասնագետներ, որոնք կարող են հավակնել վարչապետի պաշտոնին:
«Իմ խորին համոզմամբ` վարչապետի ներմուծում պետք չէ` որ ոչ Հանրապետական կուսակցությունից լինի, որովհետև Հանրապետական կուսակցությունը, որպես հաղթող քաղաքական ուժ, կարող է իր մեջ գտնել լավ թեկնածուներ»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է, որ նոր վարչապետը Արցախից լինի, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, և հետո ես այդ տեղային բաներին տուրք չեմ տալիս»: