|
Փոխարժեքներ
29 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «Ղրիմի հարթակի» ձեւաչափը մեկնարկային դարձնել այլ «հումանիտար եւ դիվանագիտական հարթակների» համար, որոնք կնպաստեն այլ տարածքների «դեօկուպացմանը»՝ Մերձդնեստրից եւ Աբխազիայից մինչեւ Հյուսիսային տարածքներ:
Այս մասին նա հայտարարել է Զագրեբում տեղի ունեցող Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթնաժողովի նստաշրջանին ելույթ ունենալիս, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։
Նա դիմել է հարթակի մասնակիցներին՝ կոչ անելով «անհապաղ այցելել Ղրիմ, երբ այնտեղ վերադառնա ուկրաինական դրոշը»:
Ըստ Զելենսկու, թերակղզու «դեօկուպացումը» կնշանակի «իրական աշխարհի վերածնունդ»: «Ագրեսիայի ռուսական ներուժը արմատախիլ կարվի, երբ ուկրաինական դրոշը կրկին կլինի իր օրինական տեղում` Ղրիմի քաղաքներում եւ գյուղերում: Ղրիմը պետք է ազատագրվի Ռուսաստանից: Այդ ժամանակ աշխարհը կզգա, որ այլեւս կորուստներ չեն լինի, իսկ մարդիկ կզգան, որ աշխարհը ավելի անվտանգ է դառնում», - կարծում է Զելենսկին: