Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին կրթության ոլորտում տարկետումի վերաբերյալ, որը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, և դրանից տուժում է կրթության ոլորտը:
«Գիտեմ, որ քայլ առ քայլ կառավարությունը նվազեցնում է տարկետումների թիվը: Առաջարկում ենք ամբողջովին վերացնել տարկետումի որոշումը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ զինապարտությունը չի հակադրվում կրթության ոլորտին: Ըստ նրա` կառավարությունը ողջունում է պատգամավորի նախաձեռնությունը, սակայն դրա իրականացման համար պետք կլինի քաղաքական միասնություն:
«Քաղաքական ոլորտում, ցավոք, լինում են գայթակղություններ՝ զբաղվել ամբոխահաճությամբ՝ ձեռք բերելով միավորներ, բայց ընդունում եմ, որ տարկետումը կտրուկ սրացնում է կոռուպցիոն ռիսկերը և դրանից տուժում է կրթության ոլորտը: Կարծում ենք, որ քաղաքական համերաշխության դեպքում կառավարությունը կներկայացնի զուգահեռ մի փաթեթ, երբ բանակից զորացրված երիտասարդները արտոնություններ ունենան կրթության ոլորտում»,- ասաց նախարարը: