Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասնություն» շարժումը կոչ է անում Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին օր առաջ համախմբվել և քննարկել մեր երկրին պատուհասած պատերազմական իրավիճակի ելքը:
Երկրի համար օրհասական այս պահին անհրաժեշտ է մեկտեղել ուժերը, հանդես գալ միասնական առաջարկներով, փորձի փոխանակմամբ, օգտագործել աշխարհաքաղաքական կապերը և ռեսուրսները: Ունենք շուրջ 2000 զոհ, տարածքային կորուստներ, Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են, լուրջ վտանգի տակ է Արցախի և Հայաստանի անվտանգությունը. այս պայմաններում անթույլատրելի է ողջ ծանրությունը թողնել իշխանությունների ուսերին: Պետք է համախմբվել և միասնաբար երկիրը հանել ստեղծված իրավիճակից:
Խիստ կարևորում և առանցքային նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ օպերատիվ գործողությունների կազմակերպումը և իրականացումը, քանի որ ահաբեկիչների լայնածավալ ներգարվվածությամբ իրականացվող այս պատերազմը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի համար և այս համատեքստում մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը հենց ՌԴ-ն է:
Հարկավոր է հասկանալ և ճիշտ գնահատել իրավիճակի լրջությունը: Այս պատերազմում որքան վտանգավոր է խուճապի տարածումը, նույնքան վտանգավոր է պաթոսի այսչափ բարձր մակարդակը, այնուհանդերձ պատերազմն ընթանում է. համոզված ենք` մենք և մեր տղաները հերոսաբար մարտնչելու ենք և վստահ ենք՝ ամեն գնով պահելու ենք Արցախը:
«Միասնություն» շարժում