Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իսկապես հնարավոր է որեւէ նախաձեռնություն ունենալ, որով հնարավոր է` «Դեմ եմ» շարժումը «կողմ» լինի, ապա ես կարող եմ պնդել, որ, այո', դրա համար ենք անում. այսօր նշեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնություններ ու պետական աջակցություն տրամադրելուն ուղղված` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» նոր օրինագծի կապակցությամբ դիտարկմանը, թե դա արվում է «Դեմ եմ» շարժման մասնակիցների կրելիք ֆինանսական կորուստները այս ձեւով փոխատուցելու ու նրանց «կողմ» դարձնելու համար:
«Որովհետեւ ես չեմ տեսնում պատճառը, թե ինչո՞ւ պետք է կառավարությունը կամ մի որեւէ ուժ չիրականացնի մի գործողություն, որով հանկարծ կստացվի այնպես, թե մենք կատարեցինք ինչ-որ մի քայլ, ու այդ քայլի պատճառով նրանք, ովքեր դեմ էին, դարձան կողմ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ եթե ավելի լայն տեսանկյունով նայենք հարցին, ապա ինքը չի կարծում, թե այստեղ լինելու է այդ հնարավորությունը, որ ՏՏ ոլորտի այսօրվա աշխատողները, ովքեր բարձր աշխատավարձեր ունեն ու աշխատում են տարբեր ընկերություններում, միանգամից սկսելու են իրենց ընկերությունները ստեղծել:
«Շատ կուզեի, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցներին դարձնենք «կողմ», բայց չեմ կարծում, որ սա այդ գործիքն է լինելու»,- եզրափակեց Վահրամ Ավանեսյանը: