|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ղրղզստանի ԱԳՆ-ն երեկ Ուկրաինայի հարցով անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել։ Բիշքեկը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի լեգիտիմ նախագահ չի համարում, իսկ նրա վերջին ելույթն անտեղի և ոչ ադեկվատ է: Այսպիսով՝ Ղրղզստանն ՀԱՊԿ անդամ առաջին երկիրն է, որի դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ. գրում է Коммерсант-ը:
Ըստ ղրղզական kloop.kg կայքի` չնայած հաղորդագրության մեջ չի բացահայտ չի նշվում, սակայն Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են Ուկրաինայի նոր իշխանություններին։
«Այսպիսով՝ Ղրղզստանը դարձել է ՀԱՊԿ առաջին անդամ պետությունը, որը հրապարակավ վիճարկում է Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, քանի որ Մոսկվան Վիկտոր Յանուկովիչին դեռ Ուկրաինայի լեգիտիմ նախագահ է համարում»,- գրում է թերթը:
«Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` վերջերս արած հայտարարությունում ասվում է, որ կազմակերպությունը լիովին կիսում է Մոսկվայի տեսակետն Ուկրաինայի հարցում»,- նշում է թերթը։