կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-07 09:01
Հասարակություն

Գլխավոր դատախազը գիտեր, որ իրեղեն ապացույցները ոչնչացվել են. զոհված զինվորի մայր

Գլխավոր դատախազը գիտեր, որ իրեղեն ապացույցները ոչնչացվել են. զոհված զինվորի մայր

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է.

 

«Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը երեկ առաջին անգամ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Թերթը զրուցել է յոթ տարի առաջ բանակում սպանված Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հետ։

 

«Մենք նոր դուրս եկանք։ Կոստանյանը շատ լավ տեղյակ էր մեր գործի բոլոր հանգամանքներից, ապացույցներից, գիտեր, որ իրեղեն ապացույցները ոչնչացված են, ընդունեց, որ գործը թերություններով է, աղաղակող հանգամանքներ կան և կեղծիքներ։

 

Բայց նա նաև ասաց, որ օրենքը թույլ չի տալիս կեղծիքներ կատարողներին՝ քննիչներին, դատախազին պատասխանատվության ենթարկել, քանի որ համաներման կիրառումից հետո նրանց պատասխանատվության ենթարկելու հոդվածներով հնարավոր չի մեղադրանք առաջադրել։

 

Դրա համար ինչ ունենք՝ ունենք, դա թողնենք մի կողմ, գիտենք թերությունները և այլն, հիմա մենք նոր օպերատիվ աշխատանքներ կանենք, դուք ասեք, թե ինչ ասենք, որ կարողանանք այս գործը բացահայտենք»,- պատմեց Գոհար Սարգսյանը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։