Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկու օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շատ թեժ վիճաբանել են: Այնքան լարված է եղել իրավիճակը, որ այն վերածվել է ծեծկռտուքի: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանը հարվածել է Իշխան Սաղաթելյանին, ու նրանք այժմ միմյանց հետ որեւէ շփում չունեն: Նշվում է նաեւ, թե դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանն արդեն երկու օր է՝ չի մասնկացում ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթերին:
ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները: «Նման ինֆորմացիա տարածողները գլուխները պատով են տվել՝ պատը՝ գլխովը: Իշխան Սաղաթելյանն իմ ընկրեն է, որեւէ տարաձայնություն մեր մեջ առհասարակ չկա, բացի այն, որ մենք ընկերներ ենք, նաեւ քաղաքական համախոհներ ենք, թիմակիցներ ենք ու նման ֆեյք լուրերով անհնար է մեզ գժտեցնել: Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի հերթական տարածվող կեղծ լուրերն են, որն իրականության հետ որեւէ աղերս չունի: Ես վստահեցնում եմ, որ նման կեղծ լուրերով որեւէ մեկը չի կարող մեր միջեւ տարաձայնություններ մտցնել«,-հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Սոնա Գրիգորյան