Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հրապարակում աշխատանքային քննարկման ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների թույլ տված ապօրինություններին և «Դիմադրություն» շարժման պահանջին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կողմնորոշվի՝ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ ժողովրդի դեմ, իսկ ով դեմ է՝ պետք է պատասխան տա, թե ինչու՝ նշեց նա։
«Շենքի դռները բացելու ցանկություն ունեցել ենք ու դրա համար պայքարել ենք, ու հա էլ պայքարելու ենք, որովհետև պատգամավորի դեմ դուռը փակելը ապօրինություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ, փորձում են մարդկանց վախեցնել, որ հետ կանգնեն պայքարից, բայց ի պատիվ ժողովրդի վստահեցրեց, որ չի ստացվելու, չեն կարողանալու։
Դուրս եկեք, որ հայ մնաք, որ վաղը մյուս օրը ձեր թոռներին բացատրություն ունենաք տալու՝ ասաց Սաղաթելյանը։
«Հելնեն օդ, իջնեն ցած, գլուխները որ պատով ուզում են տան, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․