Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կարող են ծագել տարբեր հարցեր, որոնց քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում: Այս մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը` Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի համատեքստում:
Լրագրողի հարցին` թե ի՞նչ մտահոգություններ ունի հայկական կողմը, և ի՞նչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանն այս հարցի շուրջ, նախարարը պատասխանեց, որ Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու հարուստ օրակարգ:
«Մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ` բազմաթիվ ոլորտներում մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով: Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատականներ ստանալ: Երկու դաշնակիցների միջև այդ հարցերը քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում: Այդ տրամաբանությամբ ենք մենք աշխատում մեր դաշնակցային գործընկերոջ հետ»,- եզրափակեց Մնացականյանը:
ՌԴ դեսպանը հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ դեսպանի հետ տեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: