|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին ճաշկերույթը ՀՀ քաղաքացիների գրպանի վրա բավական թանկ է նստել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ապրիլի 15-ին «Արմենիա» ռեստորանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ երկրների պատվիրակությունների հետ հանդիպման շրջանակներում կազմակերպված ճաշի համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 1,3 մլն դրամ: Այդ ճոխ հյուրասիրությունը կազմակերպվել է ՀՀ վարչապետի անունից:
Պաշտոնական ճաշկերույթին մասնակցել է 40 հոգի (յուրաքանչյուր անձի համար վճարվել է մոտ 35 հազար դրամ): Իսկ մեկ ամիս առաջ՝ մարտի 20-ին, ՀՀ կառավարություն ժամանած պաշտոնական հյուրերի համար ճաշկերույթը, որին մասնակցել է 9 հոգի, ՀՀ քաղաքացիների վրա նստել է մոտ 235 հազար դրամ: Այդ ճաշկերույթն էլ տեղի է ունեցել «Աի-Լեոնի» ռեստորանում: Թերթը հավելում է, որ մյուս գերատեսչությունների ճաշկերույթներն անհամեմատ էժան են լինում: