Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստեփան Մալխասյանի բացատրական բառարանում գրված է, որ «չաթլախ» բառը նշանակում է ճաք տված: Այսօր լրագրողների հետ զրույցում բացատրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով իր զայրացած ելույթը ԱԺ նիստի ժամանակ:
Պատգամավորը խորհուրդ տվեց արդարադատության նախարարին` լավ իմաստով ընկալել իրենց ասածը, քանի որ նախարարն էլ փորձում էր լավ իմաստով բացատրել «ղալաթ անել» արտահայտությունը: Նա նաև նշեց, որ այսօրվա իր ելույթը, որն ուղղված էր արդարադատության նախարարի դեմ, իր ոճը չէ, և ինքը չի սիրում նման իրավիճակներ:
Ըստ Արմեն Ռուստամյանի` արդարադատության նախարարն իր բարձունքում պետք է լինի և հարգանքով խոսի 53 պատգամավորի մասին: «Դու նախարար ես, պարտավոր ես ոչ միայն հարգել Սահմանադրությունը, այլև հետևել, որ բոլորը պաշտպանեն Սահմանադրությունը: Ինչպե՞ս կարելի է նման քամահրանքով ու վիրավորական տոնով խոսել պատգամավորների մասին»,- ասաց նա:
Մեր այն հարցին՝ ակնկալո՞ւմ են ներողություն արդարադատության նախարարից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ինքը նման ձևով չէր արձագանքի, եթե արդարադատության նախարարը շտկեր ասած արտահայտությունը, բայց նա ոչ միայն չի շտկել, այլեւ բացատրել է, թե` գնացեք, բառարան բացեք: Նա նշեց, որ պետք է վերջ տրվի նման երևույթներին, և պաշտոնյաները պետք է գիտակցեն իրենց պաշտոնն ու համապատասխան վարքագիծ դրսևորեն:
«Պաշտոնյաները՝ նախարար թե պատգամավոր, պետք է հասկանան, որ այդ պաշտոնն իրենց տանից չեն բերել: Իհարկե, հուսով եմ, որ սա վերջին դեպքը կլինի իմ պատգամավորական կենսագրության մեջ, որ ես նման բառ եմ օգտագործել, բայց հույս ունեմ, որ նման երևույթների վերջը պետք է տրվի: Խնդիրը տարրական էլեմենտար նորմերը խախտելու մեջ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը: