Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայի նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր դիտողությունը վերջերս ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն արտահայտության վերաբերյալ, թե չորս քաղաքական ոչ իշխանական ուժերը «ղալաթ են արել», որ ցանկանում են անվստահություն հայտնել կառավարությանը:
«Ականատես ենք լինում պաշտոնյաների հերթական ամբարտավան պահվածքին: Արդարադատության նախարարի ասածն աննախադեպ է, քանի որ նա պետք է հարգի Սահմանադրությունը և 53 պատգամավորներին: Այսինքն` նման պահվածքով արդարադատության նախարարը վիրավորում է ողջ ԱԺ-ին: Հետո փորձել է բացատրել, թե արաբերեն «ղալաթ» նշանակում է սխալ: Փաստորեն, ոչ թե զղջում է իր ասածի համար, այլ մի բան էլ բացատրում է: Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, և եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլախ, թող չնեղանա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորի ելույթից հետո աշխուժություն և աղմուկ սկսվեց պատգամավորների շրջանում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցավում է որոշ պաշտոնյաների սխալ ձևակերպումների համար և դատապարտում է ցանկացած վիրավորանք, որը հնչեցվում է պատգամավորների հասցեին: «Ազնվորեն ասում եմ` ցավում եմ նման երևույթների համար: Մեզ հարիր չեն նման ոճի քննարկումները»,- ասաց ԱԺ նախագահը և, դիմելով ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանին, ասաց. «Բայց ինչո՞ւ տրամադրություններդ բարձրացավ, վատ երևույթ է: Պարո'ն Բաբլոյան, ի՞նչ կա ուրախանալու, զարմանում եմ»: