|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի մրցութային 9-րդ օրը հայ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը կմրցեն 15 կմ մրցատարածությունում:
Հիշեցնենք, որ սկիաթլոնում Սերգեյ Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը` 63-րդ: Սպրինտին մասնակցելուց, մարզիչների հետ համատեղ որոշմամբ, հրաժարվել էին:
Yerkir.am-ի հետ զրույցում դահուկորդ Սերգեյ Միքայելյանը նշեց, որ ինքը լավ մարզավիճակում է և փորձելու է լավ հանդես գալ 15 կմ մրցատարածությունում:
«Ցանկացած մրցումից առաջ էլ հուզվածություն կա, պարզապես փորձում ենք այն պահել չափի մեջ: 30 կմ մրցատարածությունից հրաժարվեցինք, որպեսզի հնարավորություն ունենանք հանգստանալու: Ինչ վերաբերում է մարզավիճակիս և սպասելիքներին, լավ մարզավիճակում ենք և աշխատելու ենք ավելի լավ հանդես գալ, քան նախորդ մրցատարածությունում»,- ասաց նա:
Փետրվարի 14-ին դահուկորդներ Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանն իրենց ուժերը կչափեն 15 կմ մրցատարածությունում: