Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Օ՛Բրայենի այցը Ադրբեջան հակասում է նրա հայտարարություններին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմյանը։
«Օ՛Բրայենը հայտարարել էր, որ բարձր մակարդակի բոլոր հանդիպումները Ադրբեջանի հետ չեղարկվել են, բայց նրա այցը Ադրբեջան հակասում է այդ հայտարարություններին։ Չնայած նրա այցը կարող է և նպաստել է գերիների արձակմանը։ Այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելն աշխատում է, և պետք է շարունակել, հետագայում արդյունքի հասնելու համար։ Հայ դատի հանձնախմբի բոլոր աշխատանքները ճանապարհ են, ճանապարհ են դեպի Ադրբեջանին պատժելու»,- ասաց Երեմյանը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի պահանջներին չհետևելու դեպքում սանկցիաներ կկիրառվի նույնիսկ Ալիևի վրա։
«Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու բանաձևը պետք է հաստատվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում։ Եթե այն չհաստատվի, նախագահ Բայդենի ադմինիստրացիան կարող է շարունակել օգնել Ադրբեջանին՝ զինտեխնիկա տրամադրելով։ Համենայն դեպս այս նախագծով 2023-ին Ադրբեջանին օգնություն չի տրամադրվի, բայց 2024-25 թթ-ին կարող են մտքները փոխել և օգնել։
Եթե Ադրբեջանը հետևի ԱՄՆ-ի խոսքին և խախտումներ չանի, հետագայում այդ սանկցիաները կհանվեն։ Իսկ եթե ոչ, ապա նոր սանկցիաներ կկիրառվեն, և դրանք կազդեն ոչ միայն երկրի վրա, այլև այն գեներալների, ղեկավարների վրա, որոնք մասնակցել են արցախյան այս ցեղասպանությանը, դրանք կազդեն նույնիսկ Ալիևի վրա»,- եզրափակեց Երեմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում