կարևոր
7255 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 17:06
Քաղաքական

Գալստյանին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց․ պատմության դասագիրքը մնում է շրջանառության մեջ

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց է ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանին․

«2023 թ. դեկտեմբերի 14-ին հանդիպել եք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին, որին մասնակցել են մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Դուք նշել եք, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ 
Նշված հանդիպումից անցել է արդեն 2,5 ամիս: 

Ի վերջո դասագրքի առնչությամբ երրորդ անկախ փորձագիտական եզրակացությունն ինչպիսի՞ն է։ Ստացե՞լ եք, թե՞ ոչ։ Ե՞րբ է հրապարակվելու նախարարության դիրքորոշումը դասագիրքը հետ կանչել-չկանչելու հարցի վերաբերյալ: Եթե դեռ չկա, ապա մինչև ե՞րբ պետք է հանրությունն սպասի նշված փորձագիտական կարծիքին, կա՞ ողջամիտ ժամկետ»։

Նախարարը պատասխանեց, որ դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա, քանի որ դրա համար որևէ հիմք չկա։ 

Մանրամասն՝ տեսանյութում