կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 16:42
Քաղաքական

ՔՊ-ական խունտայի հերթական «զոհը»․ Վարդենիսի դպրոցի տնօրեն ժպ-ն պատահաբար է իմացել, որ ազատված է աշխատանքից

ՔՊ-ական խունտայի հերթական «զոհը»․ Վարդենիսի դպրոցի տնօրեն ժպ-ն պատահաբար է իմացել, որ ազատված է աշխատանքից

Արագածոտնի մարզում ՔՊ-ական խունտայի հերթական զոհն է դարձել Ապարանի տարածաշրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրենի ժպ Ռուզան Մակարյանը։ Աշխատանքից ազատել են առանց պատճառի, ալարել են անգամ ըստ պատշաճի ծանուցել։

Ասում են՝ Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ, նախկին հանրապետական, այժմ ՔՊ-ական Էդգար Փարվանյանն այդպես էլ չի հաղթահարել Ապարանում կրած խայտառակ պարտության հետընտրական սթրեսը։ Ըստ մեր տեղեկությունների՝ փոխմարզպետ դառնալուց հետո, մեկը մյուսի հետեւից գործից ազատում է մարզի դպրոցների այն տնօրեններին, որոնք Փաշինյանի կլոունադային մասնակից չեն եղել, չեն գնացել հանրահավաքներին, ուսուցչական կոլեկտիվներին չեն մտցրել ՔՊ-ական քաղաքական աղբի մեջ։

Երեկ մենք հրապարակում էինք արել Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նաիրա Ղազարյանի մասին եւ պատմել, թե ինչպես են մարզպետարանի աշխատակիցները, ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եւ Էդգար Փարվանյանի ակտիվ ջանքերով, տապալել տնօրենի մրցույթը, ըստ որում՝ մի քանի անգամ: Հետո տնօրեն են նշանակել իրենց մարդուն՝ Փարվանյանի եղբոր կնոջը։

Իշխանավորներն ընկել են ակուսակցական տնօրենների հետեւից՝ կուսակցական ստրկության ենթարկելու համար, մերժողները «զտվում» են դպրոցներից: Նմանատիպ իրավիճակ է Ապարանի տարածաշրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրենի ժպ Ռուզաննա Մակարյանի պարագայում։

«Ուսումնական գծով փոխտնօրենն էի, երբ 2 տարի առաջ՝ 2020թ. օգոստոսի 6-ին, ինձ համար շատ անսպասելի նշանակեցին դպրոցի տնօրենի ժպ: Ասացին՝ կաշխատեք ժպ, մինչեւ նախկին տնօրենի կարգավիճակը կճշտվի․ նրա վրա քրեական գործ կար հարուցված: Այդ պրոցեսները տեւել են մոտավորապես 1 տարուց ավելի:  Դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց  2022թ. մարտի 3-ին, ես այդ ժամանակ տնօրենի ժպ եմ եղել: Ինձ որեւէ մեկը չէր ասել՝ պիտի ազատվես, չնայած այդ մասին շշուկներ լսում էի, որ կենտրոնացած են ինձ վրա, ուզում են ազատել: Զարմանում էի՝ ի՞նչ եմ արել, որ կենտրոնացել են ինձ վրա: Նույնիսկ ասում էի՝ չեմ հավատում, որովհետեւ ես ոչ մի տեղ բաց չունեմ: Սովորաբար, ոչ աշխատանքային օրերին մարզպետարանի էջն եմ նայում՝ տնօրենների բաժինը, որին նամակներ են գալիս, եւ մենք պատասխաններ ենք ուղարկում մարզպետարան: Բացեցի ու տեսա՝ արգելափակված եմ»,- պատմեց զրուցակիցս:

Թե ի՞նչ պատճառաբանությամբ են աշխատանքից ազատել՝ չգիտի։  Պատրաստվում է մասնակցել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, բայց վստահ է՝ մարզպետարանը տապալելու է։ Շեշտում է՝ դպրոցն էլ են քաղաքականացրել:

«Ես կրկնում եմ՝ քաղաքականության մեջ չեմ եղել երբեք, միշտ խուսափել եմ, քաղաքականությունն իմ չէ, ես դպրոցի մարդ եմ: Այս դավադրությունների մեջ, փոխմարզպետ Փարավանյանի անունից բացի, ուրիշ ոչ մեկի անունը չեմ կարող տալ։ Ինֆորմացիա ունեմ, որ փոխմարզպետն է լծվել կադրային ջարդ կատարելու գործին: Միայն իր անունն են տալիս: Ինձ այս մասին ասել են մարդիկ, որոնց կանչել եւ ճնշում գործադրել նրանց վրա: Այսօր մենք ունենք մի իշխանություն, որը խաղում է մարդկանց ճակատագրերի․ առողջության, նյարդերի եւ բախտի հետ: 56 տարեկան եմ, 37 տարի դպրոցում եմ աշխատել եւ այդ ողջ ընթացքում բացարձակապես որեւէ խնդրի առաջ չեմ կանգնել: Սա իմ կյանքի ամենադաժան ժամանակահատվածն էր, եւ ես չհասկացա, թե ինչու պատժվեցի, ինչ էի արել»,- նշում է Մակարյանը:

Անփորձ էրիտասարդներով «համեմված» այս իշխանությունը, ասում է, դաժանությամբ եւ նենգությամբ է լցված մարդկանց նկատմամբ։ «Ես չգիտեմ, թե ինչ հաճույք են ստանում։ Նախկին-ներկա բաժանումն են արել։ Իրենց ծնողները եւ հարազատները նախկիններ չե՞ն, ինչո՞ւ են իրենց հարազատների համար ճանապարհ բացում, բայց ուրիշների ճանապարհը փակում, դավեր նյութում: Կյանքը բումերանգ է, լավ իմացեք»,-եզրափակեց նա:

Լիանա Սարգսյան