Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանի Գոա նահանգի Վասկո դա Գամա քաղաքում բռնաբարել են 7-ամյա աղջկա: Տեղական Hindustan Times թերթի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել դպրոցական զուգարանում, որը գտնվում է տնօրենի աշխատասենյակի կողքին: Աղջկան ծնողներն են գտել նրան այնտեղ `շոկային վիճակում. գրում է Корреспондент.net-ը:
Երբ այդ մասին հայտնի է դարձել, տեղի բնակիչները շրջափակել են դպրոցը` այնտեղ փակելով ուսուցիչներին: Նրանք պահանջել են գտնել հանցագործին, նաեւ ձերբակելել տնօրենին: Նահանգի գլխավոր նախարարը հայտարարել է, որ պատասխանատվությունից չի խուսափի ո'չ հանցագործը, ո'չ էլ հանցագործությանը մասնակից որեւէ մեկը:
Վերջերս Հնդկաստանում մի շարք խմբակային բռնաբարություն են կատարվել, որոնցից մեկը, հատկապես, ցնցել էր ողջ երկիրը եւ նողոքի ցույցերի պատճառ դարձել. մի խումբ բարբարոսներ ավտոբուսում բռնաբարել էին 17-ամյա մի աղջկա, իսկ նրա ընկերոջը ծեծել եւ դուրս էին նետել: