կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 09:27
Հասարակություն

Համատեղ աղոթքի մեկնարկը...

Համատեղ աղոթքի մեկնարկը...

«Չորրորդ իշխանություն» -ը գրում է. ««Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել է, թե վստահում է ՀՀ ոստիկանությանը եւ հավատում է, որ հունվարի 16-ի ավտոերթից հետո ոչ թե ոստիկանության աշխատակիցներն են այցելել ակտիվիստներին, այլ ոստիկան ներկայացած ինչ-որ ինքնակոչներ։

 

Բրազիլական մելոդրամաներում նման հուզիչ պահերն ուղեկցվում են մեղմ դասական երաժշտությամբ, եւ գլխավոր հերոսների աչքերում խանդաղատանքի արցունքներ են հայտնվում։ Վերջում հանիրավի մեղադրված ազնիվ ոստիկանը ներողամտորեն ժպտում է եւ աղոթում... պարդոն, գրկում է հերոսուհուն ու ներում նրան։

 

Մենք, ի դեպ, նույնպես հավատում ենք մեր փառապանծ ոստիկանությանը, եւ վստահ ենք, որ ակտիվիստներին ամենեւին էլ ոստիկանության ներկայացուցիչները չչեն այցելել։ Ավելին՝ միջադեպի հենց հաջորդ օրը կանխատեսել էինք, որ ոստիկանությունը հանդես կգա ճիշտ այդպիսի պարզաբանմամբ՝ մեղքը կբարդի ինչ-որ ինքնակոչների վրա։ Այնպես որ՝ ամեն ինչ ճիշտ է։ Համատեղ աղոթքն էլ երեւի փոքր-ինչ կթեթեւացնի աշխատավարձերի 6,6-13 տոկոսի կորստյան կսկիծը»։

 

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում: