կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 11:51
Հասարակություն

Անմահացած Լևոն Չատինյանը մանկավարժների ընտանիքի միակ զավակն էր

Անմահացած Լևոն Չատինյանը մանկավարժների ընտանիքի միակ զավակն էր

Սեպտեմբերի 28-ին լրացավ Լևոն Չատինյանի ծննդյան 21-ամյակը։ Լևոնը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ իրեն վստահված դիրքը պաշտպանելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Լևոն Չատինյանը մանկավարժների ընտանիքի միակ զավակն էր։ Երևանի թիվ 82 դպրոցում, որտեղ սովորել է Լևոնը, ասում են, որ նաև իրենց մինուճարն էր։
 
Լևոն Չատինյանի հուշաքարի բացմանը շատ ուսուցիչներ ու աշակերտներ էին լաց լինում' հիշելով անմահացած զինվորի դպրոցական տարիները։
 
Լևոնը 2021-ի հունվարին պետք է զորացրվեր, նրա հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 2-ին, որից հետո Լևոնի հետ այլևս չի հաջողվել կապ հաստատել։ Տևական փնտրտուքներից հետո գտան նահատակված հերոսին, զոհվել էր բազմաբեկորային վիրավորումից' դիրքում, ոչ մի քայլ նահանջ չկատարած։
 
Հիմա Լևոնի դպրոցում կա նրա անվան դասարան, իսկ շենքի բակում կանգնեցված հուշաքարի կողքին տնկված ծառը հետագա սերունդներին խորհրդանշելու է հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսին, ցայտաղբյուրներից էլ ջուր խմելիս ամեն մարդ խոնարհվելու է Լևոն Չատինյանի հիշատակի առաջ։»,- գրել է նա։