Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին իշխանությունը, ամփոփելով տարին, խոսում է միմիայն ձեռքբերումների մասին: Իսկ որո՞նք են եղել Հանրապետական կուսակցության ձախողումները: Այսօր, լրագրողների այս հարցին պատասխանելով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ ձեռքբերումները կարող էին ավելին լինել, իսկ ձախողումները պետք է ներակայացնել ըստ ոլորտների: Ըստ նրա` իհարկե, եղել են ձեռքբերումներ, բայց նաև լուրջ որոշումներ են կայացվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական հարցերում:
«Իհարկե, այդ որոշումները հավուր պատշաճի չեն ներկայացվել հանրությանը, ահա` ինչու ունեցանք բազմաթիվ քննադատություններ խորհրդարանի հասցեին` նրա աշխատանքների հետ կապված: Քննադատությունների մեծ մասն անտեղի էր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի հարցի վերաբերյալ կառավարության որոշումներին, ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ կառավարությունը կարող էր ավելի մանրակրկիտ ու թափանցիկ ներկայանալ հանրությանը: Ինչևէ, ըստ Հովիկ Աբրահամյանի, որոշումը, գազի հետ կապված, ճիշտ որոշում է, պարզապես այն պետք է ներկայացվեր թե' Ազգային ժողովին, թե' հանրությանը:
«Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ասում է` ինչո՞ւ եք մեզանից գաղտնի պահել: Եվ, իրոք, չեմ էլ պատկերացնում, թե ինչու են գաղտնի պահել, որովհետև որևէ խնդիր չի եղել: Դեռ 2011-ից պետք է ասեին, որ գազի գինը բարձրացել է, բայց թե ինչքանով կթանկանա, չեն կարող դեռևս ասել, որոհետև ընթանում են բանակցություններ»,- ասաց նա: Հովիկ Աբրահամյանը նաև մեջբերեց ՀՀ նախագահի խոսքերը, որ գազը թանկանա, թե չթանկանա, բնակիչների համար չի թանկանալու, և ըստ ԱԺ նախագահի` այդպես էլ եղավ:
Հովիկ Աբրահամյանի կարծիքով` թե' հանրությունը, թե' ընդդիմությունը իշխանություններին մեղադրում են ոչ թափանցիկ լինելու մեջ: