կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 12:45
Քաղաքական

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից

Հովիկ Աբրահամյանի աղմկահարույց հեռանալը ՀՀԿ-ից հասարակության և նույնիսկ նրա ամենամտերիմ շրջապատի համար չափազանց անսպասելի քայլ էր: Մինչդեռ լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ դեռ 10-15 օր առաջ Հովիկ Աբրահամյանը մտադիր չէր նման կտրուկ քայլի դիմել: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մի քանի օր առաջ՝ հունվարի 20-ին, կառավարության հերթական խորհրդակցության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը բավական կոշտ կերպով հանձնարարեց կարգ ու կանոն հաստատել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման հարցում: Այլ կերպ ասած` վարչապետը ուղղակիորեն կպավ հայաստանյան ցանկացած օլիգարխի ամենանուրբ լարին՝ ստվերային գործունեությանը:

Բոլորին հայտնի է, որ Արարատյան դաշտավայրում ձկնաբուծությունը մի քանի օլիգարխների, առաջին հերթին` Հովիկ Աբրահամյանի տիրույթն է: Իսկ այդ բիզնեսում տասնամյակներ շարունակ ջրային ռեսուրսների օգտագործման մասով հսկայական ստվեր կա: Ամենայն հավանականությամբ, և' պետական, և' կուսակցական պաշտոններից զրկված նախկին վարչապետը լրջորեն անհանգստացել է, որ այլևս ապահովագրված չէ նաև իր բիզնեսը:

Չի բացառվում, որ սա ընդամենը սկիզբն է կամ, ինչպես կասեր մերօրյա դասականը, առվակների և գետերի ակունքը: