Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք բանակցում են եվրոպական գազի պահեստարանները լցնելու համար արտակարգ իրավիճակների կանոնների շուրջ, պնդում են, որպեսզի գործարքի կնքումը տեղի ունենան առաջիկա երկու ամսում, հայտնում է Reuters-ը։
Քանի որ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, որը մատակարարում է ԵՄ գազի մոտ 40 տոկոսը եւ պատրաստվում է մատակարարման հնարավոր խափանումներին, առաջարկվող կանոնները կպահանջեն երկրներից 2023 թվականից մինչեւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լցնել իրենց գազի պահեստարաններն առնվազն 90 տոկոսով եւ 80 տոկոսով՝ այս տարի։
Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Եժի Բուզեկը հայտարարել է, որ խորհրդարանական թիմը հույս ունի բանակցություններ սկսել ԵՄ երկրների հետ երկու շաբաթից եւ համաձայնության հասնել, որի օգտին օրենսդիրները կարող են քվեարկել հունիսին: Խորհրդարանը եւ ԵՄ երկրները պետք է հաստատեն օրինագիծը։
ԵՄ օրենքի համաձայնեցման եւ հաստատման համար կարող է մոտ երկու տարի պահանջվել, սակայն գազի հետ կապված կանոններն ընդունվել են արագացված կարգով:
Չլուծված խնդիրների շարքում են այն, թե ինչ կանի ԵՄ-ն, եթե երկրները չկարողանան լրացնել իրենց պահոցները, եւ արդյո՞ք այս տարվա թիրախը եւս պետք է 90 տոկոս լինի: ԵՄ գազի պահեստարանները ներկայումս լցված են 29 տոկոսով:
«Մենք պետք է հստակ մի շարք արդյունավետ միջոցներ սահմանենք, որոնք պետք է ձեռնարկվեն Եվրահանձնաժողովի կողմից այն դեպքում, եթե ԵՄ երկրները համակարգված կերպով չկարողանան հասնել պահեստարանների լցման թիրախներին»,- հայտարարել է Բուզեկը:
ԵՀ-ի առաջարկած կանոնները երկրներից «բոլոր անհրաժեշտ միջոցների» ձեռնարկում կպահանջեն իրենց պահեստարանները լցնելու համար, այդ թվում՝ հնարավոր փոխհատուցում գազի գնման գործընթացում ներգրավված ընկերություններին: