|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը, երկրում անցկացվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, հնարավոր է հայտարարի իր հրաժարականի մասին: Այդ մասին հայտնում է Коммерсантъ-ը`իր աղբյուրներին հղումով:
Բողոքի ցույցերը Սուդանում շարունակվում են անցյալ տարվա դեկտեմբերից: Ցուցարարները դժգոհ էին հացի գնի կտրուկ բարձրացումից, սակայն շուտով տնտեսական պահանջները փոխարինվեցին քաղաքական պահանջներով: Այժմ մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը, որը ղեկավարում է արդեն 30 տարի: