կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 19:23
Հասարակություն

«Դլե յամանը» այն երգը չէ, որը պետք է կատարել հանդիսատեսին զարմացնելու համար, դա լուրջ ստեղծագործություն է»

«Դլե յամանը» այն երգը չէ, որը պետք է կատարել հանդիսատեսին զարմացնելու համար, դա լուրջ ստեղծագործություն է»

Մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել է ուկրաինական Okean Elzy ռոք խմբի համերգը: Մինչ այդ խմբի անդամները ասուլիս են տվել, որի ընթացքում խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը պատմել է, որ չնայած իրենք անցյալ գիշեր են ժամանել Երեւան, բայց արդեն հասցրել են զբոսնել Երեւանում, անգամ Էջմիածնում են եղել ու շատ հավանել են:

Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք Վակարչուկն իր երեւանյան համերգի ժամանակ երգել իր սիրած հայերեն երգը` «Դլե յամանը» երգիչը պատասխանել է. «Ամեն ազգ իր երգն ունի, այդ երգը ես նույնականացնում են հայ ազգի հետ: Դլե յամանն այն երգը չէ, որը պետք է կատարել հենց այնպես` հանդիսատեսին զարմացնելու համար: Դա լուրջ ստեղծագործություն է: Այդ երգը պետք է կատարել ներսից, զգալ այնպես, ինչպես այն զգում են հայերը»:

Ի դեպ, Վակարչուկը ասուլիսն սկսել է խոստովանությամբ, որ արդեն հայերեն բարեւել գիտի եւ դիմելով ներկաներին, ասել է` «Բարեւ Ձեզ»: Նա նաեւ նշել է, որ Կիեւում ու Լվովում շատ հայ ընկերներ ունի, իսկ Լվովում իր ամենասիրելի փողոցը կոչվում է` «Առմյանսկայա»: