կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 11:58
Առանց Կատեգորիա

Սուրեն Սուրենյանցը իրադարձությունների իր տարբերակն է ներկայացնում

Սուրեն Սուրենյանցը իրադարձությունների իր տարբերակն է ներկայացնում

Քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկ «Փակ շուկայի» մոտ տեղի ունեցած բախման մասին ակտիվիստ Տիգրան Խզմալյանի  մեկնաբանությանը` գրելով.

 

«Երեկ a1plus հեռուստաընկերությանը հյուրընկալվել էր Տիգրան Խզմալյանը՝ Փակ շուկայի վերակառուցման դեմ ընդդիմացող խոքրիկ խմբակի ներկայացուցիչը: 5-6 րոպեների ընթացքւմ  նա հասցրեց հանրությանն ապատեղեկատվության շարան մատուցել:

Սույն պարոնի մոտ ամեն բան խառնվել էր. հեռուստադիտողը միայն հասկացավ, որ երեկ փոքրաթիվ այս խմբակը հասցրել է բախվել ոստիկանության հետ եւ, իբրեւ թե, կանխել է Փակ շուկայի վերակառուցման կողմնակիցների կողմից կազմակերպված սադրանք:

Անդրադառնամ վերջին դրվագին, քանի որ Փակ շուկայի վերակառուցման կողմնակիցների շարժումը համակարգում եմ ես:

Մեր ընդդիմախոսների նման բարձրագոչ, սուտ հայտարարությունները սպասելի էին, որովհետեւ նրանք ունեն ասելիքի, անելիքի, մարդկային ռեսուրսի դեֆիցիտ:

 

Եվ փորձում են արդարանալ, աղմկել, հենց իրենց կողմից կազմակերպված սադրանքով իրենց վրա բեւեռել հասարակության ուշադրությունը: Խզմալյանն ասում է, թե մենք երեկ իրենց շարքերում ներդրել ենք դանակավոր մի սադրիչ:

Բացարձակ սուտ է, հիվանդ երեւակայության արգասիք:

Իրականության մեջ՝ մենք որեւէ առնչություն չունենք «դեղինների» շարքերում սկսված գզվռտոց հետ: Տեղի է ունեցել հետեւյալը. «դեղիններից» մի քանիսն երեկ չեն ստացել իրենց օրապահիկը, որի պատճառով հենց Մաշտոցի պուրակում նրանց մեջ սկսվել է անպատիվ մի քաշքշուկ, տեղի ունեցել հաշիվմաքրոցի:

Անթույալտրելի է, որ ոմանք նենգափոխում են պարզ փաստերը՝ դիմացիներին մրոտելու, սեփական անձը կարեւորելու նպատակով:

Եթե ես շարժվեմ խզմալյանական անպատասխանատվությամբ, ապա պետք է հայտարարեմ, որ նա կորցրել է ադեկվատության զգացումը եւ համապատասխան մասնագետի շտապ օգնության կարիքն ունի»: