Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների մասին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին կարծիք հայտնեց, որ Հայաստանը հայտնվել է հետաքրքիր իրավիճակում, երբ վագրային թռիչքի հնարավորություն կա: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ԵՄ ասոցացում-Իրան ուղղահայացին: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Իրանը նախագահ ընտրեց բարեփոխիչների շրջանակից, եւ եթե Հայաստանն ունենար լեգիտիմ իշխանություն ու դիմադրողականություն, ապա լայն տրամագծով խողովակ կանցկացներ Հայաստանի տարածքով, ինչը Հայաստանին կտար էներգետիկ, ռազմական ու տնտեսական անվտանգություն:
« Իրանի դեսպանի ասածները կարելի է ապտակ համարել իշխանություններին, բայց նաև բարեկամական ժեստ` հայ ժողովրդին, երբ ասաց, որ գազն ավելի էժան կվաճառի Հայաստանին, քան այն գինն է, որով վաճառում է Թուրքիային»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Թռիչքային զարգացման երկրորդ հնարավորությունը, ըստ նրա, ԵՄ-ին ինտեգրվելու հնարավորությունն է, ընդամենը պետք է քաղաքական կամք ու այնպիսի իշխանություն, որը զերծ է կոռուպցիայից ու չի մտածում միմիայն իր գրպանի մասին:
Խոսելով Դավութօղլուի այցի մասին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ պետք է շատ կոշտ քաղաքականություն վարի: Ըստ նրա` ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Հայաստանը բավական ժամանակ է կորցրել և Թուրքիան շահեկան վիճակում է հիմա: Ներկայումս Թուրքիան փորձում է հաղթահարել 1915թ. հոգեբանական արգելքը: «Այնպես որ` սկսվել է ֆուտբոլային դիվանագիտություն-2-ը: Բայց եկել է մի ժամանակահատված, որ Հայաստանը իր ստորագրությունը պետք է հետ վերցնի հայ-թուրքական արձանագրություններից: Եթե Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, ապա Հայաստանը նույնպես պետք է բանակցային գործընթացի սեղանին դնի երկու պայման` Ցեղասպանության ճանաչում և հայրենազրկման հետևանքների վերացում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: