Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
33 տարի առաջ նույն այսպիսի եղանակով առաջին հանրահավաքը տեղի ունեցավ և սկսվեց Ղարաբաղյան շարժումը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ, որի ընթացքում առատ ձյուն էր տեղում։
«Ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզին, որը բնակեցված էր բնիկ իր ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել Հայաստանի հետ։ Դա Արցախն էր։ Ինքը դիմեց մեզ՝ Մա՛յր Հայաստան, խնդրում եմ, ուզում եմ ձեզ հետ լինել։ Ու ամբողջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց։ Երկար ճանապարհ անցանք դրանից հետո»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ Ղարաբաղյան շարժման հենց ամենասկզբից դրվեցին նաև այլ խնդիրներ։
«Մենք մեզ շատ հզոր էինք զգում։ Մենք մեր առջև դրեցինք ավելի մեծ խնդիրներ։ Մենք դրեցինք խնդիր՝ ստեղծել անկախ պետություն, այն հիմնված լինի ազգային գաղափարների վրա և ազատության գաղափարի վրա, պետությունում լինի արդարություն բոլորի համար, պաշտպանվածություն և դերակատարություն աշխարհում և այս տարածաշրջանում։ Եվ մենք գնացինք առաջ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ներկայացրեց ընթացքը և նկատեց, որ փոխվեցին նախագահները, բայց պայքարը շարունակվեց։
«2018 թ-ին առաջացավ մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք դա կանենք, մենք արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, և ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա հենց այն է, ինչի համար մենք պայքարում էինք։ Ո՛չ։ Ասում են՝ մեզ խաբեցին, չէ՛, իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ եթե ժողովուրդը կարդար, թե այդ մարդիկ ինչ էին գրում և ինչ էին ասում նախորդ տարիներին, երբեք այդ ճանապարհով չէիք գնա։
«Եվ ինչ ունենք 2-3 տարի հետո՞․ ողբերգություն։ Կորցրինք գրեթե ամեն ինչ։ Մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան։ Պետությունը անկախ չէ։ Մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն, այդ իմաստով մենք դարձել ենք լրիվ կախյալ Ռուսաստանից։ Եթե մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին և տակից իրենց գործը անեն, դա դիվանագիտություն չէ, դա նույնիսկ բակի խաղերում այդպես չեն անում։ Փչացրեց ամեն ինչ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․