|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում է նախորդ տարվա նոյեմբերին «Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերի 24-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթաբյանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 2015-ի նոյեմբերի 26-ին Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը:
Այս գործով դատական նիստի օր դեռևս նշանակված չէ: