Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական մամուլն արձագանքել է վերջերս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում դաշնակցականների և թուրքերի միջև տեղի ունեցած ընդհարմանը, որի ընթացքում վիրավորվել էր երկու հայ երիտասարդ, իսկ երկու թուրք՝ ձերբակալվել:
Չանաքքալեի հաղթանակի մասին պատմող «Վերջին նամակը» ֆիլմի ցուցադրության ժամանակ, երբ դաշնակցականները սրահի մուտքի մոտ ցույց էին անում, Բեյրութում թուրք դեսպանը ստիպված էր եղել որոշ ժամանակ «բանտարկված» մնալ ֆիլմի ցուցադրման սրահում:
Hurriyet-ի հետ զրույցում թուրք դեսպան Սուլեյման Ինան Օզյըլդըզը հերքել է սրահում «բանտարկված» մնալու մասին լուրը:
«Ճիշտ է, որ հայերը ցույց են արել: Սակայն ճիշտ չէ այն լուրը, թե ես «բանտարկված» եմ մնացել սրահում կամ դիմել եմ փախուստի: Բացի այդ` ես ֆիլմի ցուցադրությանը կնոջս հետ չէի գնացել, այլ միայնակ: Տեղի ունեցած դեպքը հայերը փորձում են այլ կերպ ներկայացնել: Ֆիլմի ցուցադրությունը շատ հաջող անցավ: Ֆիլմի դիտմանը ներկա էր 400 մարդ»,- ասել է դեսպանը:
Կայքը առանձնահատուկ շեշտել է, որ, ըստ լիբանանյան ԶԼՄ-ների, ցուցարարները եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներ: