կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-05 14:05
Քաղաքական

''Արա''-ն դու ես, մեկ էլ` շեֆդ. Փաշինյանը` Շարմազանովին

''Արա''-ն դու ես, մեկ էլ` շեֆդ. Փաշինյանը` Շարմազանովին

Այսօր ԱԺ նստաշրջանի վերջին օրն է, որն, արդեն տեղեկացրել ենք, սկսվեց վիճաբանությամբ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջեւ:

 

ՀԱԿ խմբակցության` կառավարությանն ուղղված հարցապնդումը քվեարկության դնելու ժամանակ վարման կարգով ելույթը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին, ով տեղից պնդում էր, որ Շարմազանովը բովանդակային քննարկում է ծավալում, իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսափողը նման պատճառաբանությամբ նիստը վարողը շատ հաճախ է անջատում:

 

Հերմինե Նաղդալյանը փորձեց իրավիճակը մեղմել, սակայն Փաշինյանը շարունակում էր տեղից խոսել, որից հետո Շարմազանովը նախ մատ թափ տվեց Նիկոլ Փաշինյանի վրա, հետո էլ բարձրախոսից դուրս խոսքի մեջ օգտագործեց «արա» դիմելաձևը, ինչը հունից հանեց Փաշինյանին։ «Արա»-ն դու ես, մեկ էլ շեֆդ ա»,- հակադարձեց նա։