|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ռուսաստանն Ուկրաինային 20 մլրդ դոլար չի խոստացել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրից հրաժարվելու դիմաց: Այդ մասին ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Նման պատասխանատու իրավիճակում չի կարելի ստել սեփական ժողովրդին: Թող Յացենյուկը մոտենա Գերագույն ռադայի ամբիոնին և ցույց տա այն փաստաթուղթը, որն ապացուցում է իր խոսքերը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընդդիմադիր «Բատիկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսական իշխանություններից «կորզել է» 20 մլրդ դոլար, որի մի մասը կօգտագործվի 2015-ին նրա վերընտրման համար: Այդ գումարի դիմաց, Յացենյուկի խոսքերով, Յանուկովիչը հրաժարվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից: