|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Ֆեյսբուքը» վաղուց դարձել է մամիկի մեզար, որի տակից երբեմն-երբեմն ծիկրակում են մերօրյա քաղաքական գործիչները, իրենց հերթական խոսքը կրակում ու գլուխները ներս քաշում: Ահավասիկ` ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Մարդը, խիստ խոցված (խոցված է սրտի հատկապես հանրապետական հատվածը) է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի մի հարցազրույցից, արտահայտվելու այլ եղանակ չի գտել, քան «Ֆեյսբուքը»-ում մի երկու կատաղի խոսք ասել ուրացողի հասցեին: Մեր խնդիրը, անշուշտ, Իսագուլյանին պաշտպանելը չէ, մանավանդ, որ Հ. Սահակյանը նրան բնութագրել է «բարոյազուրկ արարած», «Շտիրլից-Մատա-Խարին», «պիղծ շուրթերով» «քաղաքական մարմնավաճառ» և նման բառակապակցություններով: Մենք` ինքներս, մեզ համար բացառիկ դեպք արձանագրելով, չենք առարկում և չենք վիճարկում Հ. Սահակյանի բնութագրումների ճշմարտացիությունը, սակայն կդժվարանանք տուրք չտալ գայթակղությանը և չհիշել ու չհիշեցնել, որ այսպիսի բնութագրով «օբյեկտը», ինչպես եզրափակիչ նախադասությունում Իսագուլյանի մասին ասում է Հ. Սահակյանը, երկար տարիներ աշխատել է ոչ այլուր, քան հենց երկրի նախագահի աշխատակազմում` նույն հարկի ներքո, ավելին` եղել է նախագահի ներկայացուցիչը Ազգային ժողովում:
Ուրեմն, ի՞նչ է դուրս գալիս: Իր վերոբերյալ «որակներով» նախագահի ի՞նչն է ներկայացրել սույն օբյեկտը, պետական անվտանգության մասին ի՞նչ խորհուրդներ է տվել երկրի ղեկավարին այդքան վտանգավոր հատկություններով օժտված մարդը: Էլ ինչպե՞ս չմտածես, որ, գուցե, ՀՀԿ-ում և դրա բարձր վերնախավում հենց այսօրինակ բնութագիր ունեցող կադրերի պահա՞նջ կա, կամ էլ` այդ վերևներում այնքան դիլետանտներ են հավաքված, որ չեն էլ ջոկո՞ւմ` ով ով է: Կարծում ենք` ճշմարտությանն առավել մոտ է վերջին ենթադրությունը: Եվ եթե չեն ջոկում` ով ով է, ուրեմն ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Հովհաննես Սահակյանը:
Ի դեպ: Հնարավոր առարկությունը, թե` «օբյեկտը» ճանաչվել է նախագահականից «թռցնելուց» հետո միայն, խելամիտ չէ, որովհետև առկա է նաև հակառակ օրինակը, երբ օբյեկտը հայտնվում է նախագահականում` համանման որակներով նախապես «փորձարկվելուց» հետո:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։