|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:
Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, դրանց թույլատրվել է վերսկսել աշխատանքը: Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով, բացի այդ՝ Վարդան Ավետիսյանի արտադրամասում հացաբուլկեղենը չէր տեղափոխվել համապատասխան տարաներով և «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում ունեցող հատուկ փոխադրամիջոցով: Իսկ Շուշան Մելքոնյանի արտադրամասի մեկ աշխատակից չէր անցել պարտադիր բժշկական զննություն: