|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«ՉԻ» տեղեկություններով` վերջերս «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը լուրջ ֆինանսական կորուստներ է կրել:
Բանն այն է, որ այս գործարարը որոշել է Թուրքիայից սնունդ ներկրել, որն արգելված է Հայաստանի օրենքով: Պատգամավորը, սակայն, շրջանցելով օրենքը, ներկրել է մեծ քանակությամբ հավի ճուտ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն արգելել է պատգամավորին հաջողությամբ ավարտել ճտի ներկրման գործընթացը: Արդյունքում` մեծ քանակությամբ ճուտը փչացել է, իսկ պատգամավորը միլիոնների վնաս է կրել:
Երկրորդ «պարտիան» պատգամավորի վնասները փոքր-ինչ կոմպենսացրել է: Հատուկ «Մաքս գրուպի» Խաչիկի համար ՀՀ օրենսդրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, եւ նրան հաջողվել է երկրորդ պարտիան բարեհաջող «ներկրել»: