կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-01 08:41
Քաղաքական

Ինքը` իր տեղակալ

Ինքը` իր տեղակալ
«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է, որ պաշտոնյայի համար կարող է գերագույն նպատակ լինել սեփական տեղակալը դառնալը: Որքան էլ միտքն աբսուրդային է հնչում, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության համար սովորական առօրյա պատկեր է: Օրինակ՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանն ազատվել է աշխատանքից եւ նույն օրը նույն գերատեսչությունում նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բնականաբար, գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնում է, որ մարդիկ ազատվել են իրենց կամքով՝ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ մարդն իր կամքով դիմել է, որ իր պաշտոնն իջեցնեն, դարձնեն իր իսկ տեղակալը: Խիստ տրամաբանական է: Բրավո, Կոստանյա՛ն»: