|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այս պահին քաղաքապետարանի շենքի առջեւ շարունակվում է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիան, որին մասնակցում են մի քանի տասնյակ ակտիվիստներ: Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանին պետք է քննարկեր քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ առաջարկը:
Վարչական իրավախախտում կատարելու համար քաղաքապետարանի առջևից վարչական բերում է իրականացվել ակտիվիստներ Վահագն Մինասյանը և Դվին Իսանյանի նկատմամբ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Բերման ենթարկվածներին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: