|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ին՝ անդրադառնալով իր երկրում լրագրողների բանտարկությանը:
Ըստ Sozcu-ի՝ հայտնի է դարձել, որ BBC-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Էրդողանը անսպասելի արտահայտություն է հնչեցրել լրագրողի նկատմամբ:
«Այս պահին դուք ինձանից շատ եք խոսում: Դուք ինձանից ավելի ազատ եք և ինձ ազատության իրավունք չեք տալիս: Ինձ հետ հարցազրույց եք իրականացնում, սակայն ինձ՝ խոսելու առիթ չեք տալիս»,-վրդովվել է Էրդողանը, ում այնքան էլ դուր չի եկել լրագրողների ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ հնչած հերթական հարցը:
Հիշեցնենք, որ այս հարցազրույցի ընթացքում Էրդողանը հերքել է իր երկրում 150 լրագրողի կալանավորման մասին փաստացի տեղեկությունները՝ ասելով՝ «Թուրքիայում ձերբակալված ընդամենը երկու լրագրող կա»: