Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղյան շարժման ու Արցախի շահարկումների, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների ու սահմանաբաժանման, քաղաքական կարիերան կառուցելու եղանակների, սարկազմով իր ելույթների և այլ հարցերի մասին Irakan.info-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ:
- «Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը» (խմբ. տարիներ առաջ իր արտահայտած մտքերից է), երբ ժամանակին, Ձեր բառերով ասած, խառնվեցիք քաղաքականությանը, պե՞տք էր այն Ձեզ, թե՞ ոչ, ու ի՞նչ տվեց քաղաքականության մեջ խառնվելը:
-Ղարաբաղյան շարժման մասնակցելն, իհարկե, պետք էր, ու դա անխուսափելի պարտք էր ՝ գոնե ինձ համար: Ինչ վերաբերում է քաղաքականություն մտնելուն, եթե այսօրվա փորձն ու գիտելիքներն ունենայի, շատ բան այլ կերպ կանեի:
-Ի՞նչ տվեց քաղաքականությունը Ձեզ:
-Ոչ մի լավ բան, քաղաքականությունը մարդուն ոչ մի լավ բան տալ չի կարող, մարդը պիտի ձգտի ինքը քաղաքականությանը լավ բան տա՝ գիտակցելով, որ զոհաբերում է իր անձնական ժամանակը, իր պրոֆեսիոնալ հակումները, ընտանիքի ժամանակը, կնոջ, երեխաների հետ միասին լինելու, երեխաների դաստիարակության գործում մասնակից լինելու իր հնարավորությունը, զոհաբերում է նաև ֆինանսական հնարավորությունները:
Եթե մտնում ես քաղաքականության մեջ, պիտի գիտակցես, որ դա զոհաբերելու համար է. մեր հասարակության մեջ 90%-ը ճիշտ հակառակ մտադրությամբ է քաղաքականություն մտնում, և դրա համար է, որ մեր քաղաքականությունը նման ճղճիմ վիճակում է:
Շարունակությունը կարդացեք այստեղ: