|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Ես ոչինչ չեմ կարող ասել: ՎՊ նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից: Ես չեմ գտնում, որ ՎՊ նախագահը պետք է փոխվի, որևէ կանխատեսումներ էլ չունեմ փոփոխության վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը` պատասխանելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին հարցին:
Հարցին, թե ինչո՞ւ ԱԺ-ում ընթացող`2014 թ. բյուջեի քննարկմանը ՎՊ նախագահը, ով զեկույց ուներ ներկայացնելու, ներկա չէ, Ներսիսյանը պատասխանեց. «Նախապես պայմանավորվածություն ուներ և պետք է վերահսկվող օբյեկտ այցելեր»:
Ուշագրավ է, որ մինչ այդ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշել էր, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում է հիվանդության պատճառով: «Հիվանդանում են հաճախ մեր պետական գործիչները, լավ չի»,- ասել էր նա: