|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան Թուրքիայի իշխանություններին հրավիրել է այցելել թերակղզի՝ նախքան Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին մասնակցելու որոշում կայացնելը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Կիևի «Ղրիմի պլատֆորմին» աջակցելու մասին՝ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո: Նրա խոսքով՝ Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, նրա սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի «բռնակցումն» չճանաչելն է:
«Թուրքիայի նախագահը չի աջակցել Ղրիմի «բռնակցմանը»: Դա ճիշտ է, ես նույն կերպ չէի սատարի Ստամբուլի «բռնակցմանը»: Այստեղ ստացվում է բառախաղ. ժողովրդի կամքը հանրաքվե է, իսկ բռնի զավթումը՝ բռնակցում: Ինչպիսի հարց, այնպիսի պատասխան»,- գրել է Պոկլոնսկայան իր Telegram ալիքում:
Պատգամավորի կարծիքով՝ Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությունը թերակղզու ճակատագրում ներգրավվածության և հետաքրքրության ցուցադրություն է:
«Բայց նախքան նման կասկածելի իրադարձությանը մասնակցելը, ես խորհուրդ կտայի Թուրքիայի իշխանություններին՝ պատվիրակություն ուղարկել Ղրիմ՝ մարդկանց հետ անմիջական կապ հաստատելու համար, որպեսզի հետագայում նրանք իրենց խաբված չզգան պերճախոս քաղաքական գործիչների կողմից: Ես պատրաստ եմ անձամբ կազմակերպել թերակղզի Թուրքիայից գործընկերներին ուղեկցելը»,- գրել է նա: