կարևոր
1459 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 11:42
Հասարակություն

Վալոդյայից ՔՊ-ն սարսափելու չափ վախենում էր, նա ջարդել էր այդ ոհմակի ողնաշարը․ Հոխիկյան

Վալոդյայից ՔՊ-ն սարսափելու չափ վախենում էր, նա ջարդել էր այդ ոհմակի ողնաշարը․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Գիշերը 1-ին Տավուշի մարզից վերադառնում էի Երևան, երբ լուր ստացա Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին։ Մեզ համար այդ հարվածը ծանր էր, քանի որ Վալոդյան ոչ միայն վայելում էր Փարաքար համայնքի 9 գյուղերի ավելի քան 22 հազար բնակչության սերն ու վստահությունը, այլև կիսաթուրքերին համառորեն հաղթելու լավ օրինակ էր ամբողջ Հայաստանի ընդդիմադիրների համար։

Վալոդյան համեստ, բայց ուժեղ տղա էր, ու դա ՔՊ -ի համար խնդիր էր։

Վալոդյան սրանց նման հիստերիկ չէր գոռգոռում կամ հայհոյախոսում, այլ ամուր կանգնած էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի կողքին, կանխում էր բոլոր այլասերումները, համայնքի երեխաների համար մանկապարտեզները դարձրեց անվճար, սոցիալական ու ազգային կրթական մի շարք ծրագրեր սկսեց, առողջացրեց բնակավայրերի ներքին հասարակական շփումները, համերաշխություն բերեց։

Երբ ՔՊ-ական ավագանին ու իշխանական չինովնիկները հիստերիկանում էին, ասում էր' հանգստացեք, հատ-հատ գիտեմ, թե ձեզնից ով ինչ կյանքով է ապրում, բայց ձեզ նման տականք չեմ, որ մարդու անձնական կյանքը շահարկեմ։

Վալոդյայից ՔՊ-ն վախենում էր։ Սարսափելու չափ էր վախենում, քանի որ նա կարողացել էր միայնակ ջարդել այդ ոհմակի ողնաշարը։

Հիմա, իհարկե, հազար ու մի փաթեթավորում կտան սպանությանը, գուցե ձևակերպեն անցյալից եկող ընտանեկան կամ այլ անհամաձայնությունների տեսքով, բայց ոչինչ առանց վերին քաղաքական տանիքի չի լինում։

Վալոդյայի սպանության իրական բացահայտումը ոստիկանության բարձր պաշտոնյաների պատվի հարցն է, որի մանրամասների մասին կասեմ քիչ անց»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։