կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 14:52
Աշխարհ

Հայտնաբերվել է ամենահեռավոր գալակտիկան

Հայտնաբերվել է ամենահեռավոր գալակտիկան

Ամերիկացի և իսրայելցի գիտնականների մի խումբ հայտարարել է Երկրից ռեկորդային հեռավորության վրա գտնվող գալակտիկայի հայտնաբերման մասին. գրում է Лента.ру-ն:

 

Ըստ հաշվարկների՝ այն Երկիր մոլորակից գտնվում է 30 մլրդ լուսային տարի հեռու։

 

Գիտնականների խոսքերով՝ եթե չլիներ Տիեզերքի ընդարձակումը, գալակտիկան այդպես էլ չէր հայտնաբերվի, քանի որ այն այնքան հեռու է գտնվում, որ դրա լույսը Երկիր մոլորակին հասել է մոտ 13 մլրդ տարվա ընթացքում: